«Ուկրաինայից հետո հաջորդը կլինի Վրաստանը». Արախամիա

Ուկրաինացի քաղաքական գործիչ Դավիթ Արախամիան կրկին վրացական իշխանություններին անվանել է «ռուսամետ»։ Այս անգամ Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը մեկնաբանել է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի էջում հրապարակված գրառումը։ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևի՝ «ВКонтакте»-ի էջում նախօրեին հրապարակվել էր գրառում, որում ասվում էր, որ «Հյուսիսային և Հարավային Օսիան, Աբխազիան և Վրաստանի ներկայիս տարածքը կարող են միավորվել միայն որպես ռուսական պետության մաս»։

Արախամիան եզրակացրել է, որ Մոսկվան այլևս չի թաքցնում Վրաստանի հետ կապված իր ծրագրերը, և Ուկրաինայից հետո հաջորդ թիրախը կդառնա Վրաստանը։ Նրա խոսքով՝ դրան կհանգեցնի Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունը, ով ռուսական օլիգարխ է։«Ռուսների հետ բարեկամությունը չի երաշխավորում ինքնիշխանության պահպանում։ Սա արդեն կարող ենք տեսնել Բելառուսի օրինակով։ Ագրեսորին մերձենալու՝ Վրաստանի փորձը կհանգեցնի ավելի մեծ տարածքային կորուստների։ Սակայն Թբիլիսիի ռուսամետ իշխանությունները դա դեռ չեն հասկանում»,- ասել է Արախամիան։

հղումը՝

Оставьте комментарий