Ինչ է սա, եթե ոչ օտարերկրյա գործակալական ցանց. Տարոն Չախոյան…

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է.

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որքան էլ ցավալի իրողություն էր, բայց միևնույն ժամանակ արձանագրված փաստ էր, որ ձեռք էր բերվել երեք կողմերի համաձայնության արդյունքում։ Բնականաբար պետք է հետամուտ լինենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամեն մի կետի լիարժեք իրագործմանն ու կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Սակայն փողոցում հայտնված օտարի շահը սպասարկող ընդդիմությունը շարունակում է առաջնորդվել միայն իր գերխնդրով՝ իշխանության հրաժարականի պահանջով։ Օտարի՝ հակահայաստանյան թեզերը ու հայ զինվորների սպանության կադրերը շրջանառող ընդդիմությունը աչք է փակում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում կողմերի ստանձնած պարտավորությունների վրա և շարունակում է հետապնդել նույն նպատակը՝ հասնել իշխանության, անգամ եթե դա կլինի Լեռնային Ղարաբաղի գնով։ 

Կողմերից յուրաքանրյուրի ստանձնած պարտականութունների կատարումը պահանջելու փոխարեն իշխանության հրաժարականի պահանջով են հանդես գալիս։ Եվ ուրեմն ինչ է սա, եթե ոչ օտարերկրյա գործակալական ցանց։

Աղբյուրը` Տարոն Չախոյան

Оставьте комментарий