Արամ դու պшյքարում ես մարsի մեկի էջը փшկելու համար,իսկ Սեդան՝ այն վերաբացելու ու սպանդ կազմակերպողին դատապարտելու համար․Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․Պարզ չի,որ Վարդևանյան Արամը ցավով կընդունի Սեդա Սաֆարյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու լուրը։

Արամ,էդ ոնց եղավ,որ դու կարող ես փաստաբանից դառնալ քաղաքական գործիչ, իսկ Սեդան չի կարող դառնալ ՍԴ դատավոր, կամ ժամանակին կոոպերատիվ համալսարան սովորած,քո սիրելի Հրայրը կարող էր դառնալ ՍԴ նախագահ,իսկ հիմնավոր կրթություն ստացած Սեդան չի կարող լինել դատավոր։

Արամ,ցավով ես վերաբերվում,որովհետև դու նույն դատարանում պաշտպանում էիր սպանողին,իսկ Սեդան զոհին,որովհետև դու պաշտպանում էիր անարդարությունը,Սեդան՝արդարությունը,որովհետև դու հիմա,պատգամավորի կարգավիճակում էլ ես սպասարկում գլխավոր

ամբաստանյալին,Սեդան ժողովրդի կողքին է,որովհետև դու պայքարում ես մարտի մեկի էջը փակելու համար,իսկ Սեդան՝այն վերաբացելու ու սպանդ կազմակերպողին դատապարտելու համար։

Հասկացա՞ր։

հղումը՝

Оставьте комментарий