Այդքան գրելու փոխարեն կարելի էր պարզապես պնդել, որ «մաքուր» է աշխատել և որևէ չարաշահման մասին խոսք լինել չի կարող․ Խաժակյանը՝ Մարությանի գրառման մասին

Ընթերցեցի Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքը 2018-2021 թվականների ընթացքում կատարված չարաշահումների մասին լուրի վերաբերյալ. ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«1. Այդքան գրելու փոխարեն կարելի էր պարզապես պնդել, որ «մաքուր» է աշխատել և որևէ չարաշահման մասին խոսք լինել չի կարող, կամ գոնե դրանք հենց իր հետ չեն կարող կապվել:

2. Տարօրինակ է նաև իր այն հարցադրումը, թե ինչո՞ւ է հենց իր ժամանակահատվածը ընտրվել, ոչ թե իրենից առաջ և հետո: Տարօրինակ է, որովհետև իրենից առաջ եղած չարաշահումները իրավապահների օգնությամբ վերհանելու համար հեղափոխական քաղաքապետը ուներ երեք տարի ժամանակ, ուստի, եթե իրեն իր իսկ գործունեությունը թերի է թվացել, փոքր ինչ ուշ է դրա մասին խոսելը:

3. Իրենից հետո անցել է շուրջ 6 ամիս և ավագանու ներկայիս կազմում կան ակտիվ անդամներ, որոնք չեն թաքցնում իրենց համախոհությունը Մարությանին և եթե եղել է առերևույթ որևէ չարաշահում այս ամիսների ընթացքում, ապա դրա մասին առաջին հերթին պետք է բարձրաձայնեին իր ակտիվ աջակիցները, ինչպես բարձրաձայնում էի ես իր գործունեության վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում 2018-2021թթ. 40 մլն դոլարի չարաշահումների մասին շրջանառվող տեղեկություններին՝ իր էջում գրել էր․«Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է։

Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ Ֆալստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»:

Տղեք, ինչու չէ նաև աղջկեք, ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել , կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել։Հ․Գ․ Հատկանշական է, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում 2018-2021 թվականների չարաշահումներն էր փնտրում։ Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել ))»։

հղումը՝

Оставьте комментарий